• (սեռ. -ի, կրկ. Ագաթ. սեռ. լի-գոնի՝ Յուշարձ. էջ 129 բ. յետին է բց. ի լէ-գէովնացն Եփր. ծն. ք. 13) «հռովմէական զինւորական բանակ՝ 6000 կամ 6666 անձից բաղկացած. 2. փխբ. կուռ բազմութիւն» Կոչ. Յհ. կթ. Արծր. Շնորհ. «մի հատ հռովմայե-ցի զինւոր» Բուզ. 239. «մի տեսակ չար դև» Մրկ. ե. 9, 15. Ղուկ. ը. 30. Վրք. իլար. 88-9, 95. Զեն. յուդ. 4. Ճշ. 198 բ. Սարգ. ա յհ. զ. էջ 564. գրուած է նաև լէգէոն, լեգևոն, լիգևոն «դևը» Ոսկ. ես. 352. լեգէոն «մէկ հատ զինւոր» Բուզ. 239. լեգէովն «բանակը» Բուզ. 206-7, 239, լեգեհոն Անկ. գիրք նոր կտ. 167, Յայսմ. մրտ. 16. որից լեգէոնա-խումբ Նար. խչ. լեգէոնական Գնձ. լեգէոնա-չար Բենիկ. (Սոփերք ԻԱ 108), լեգէոնեան Երզն. մտթ. որ և լէգէհոնեան Անկ. գիրք նոր կտ. 36։

• = Յն. λεγεών հոմանիշից, որ փոխառեալ է լտ. legio, սեռ. legionis բառից. (արմատը lego «հաւաքել»). նոյն լտ. բառից փոխա-ռեալ են նաև գոթ. laigaiōn, գերմ. Legion, ֆրանս. légion, ռուս. лeriонъ ևն, լտ. legio «լեգէոն» նշանակում է բուն «ընտրութիւն» (և ո՛չ թէ ծագում է lego «հաւաքել» բայից)։ Այսպէս է կոչուել լեգէոնը, որովհետև լեգէո-նի զինւորները ընտրութեամբ էին և կամ որովհետև նախապէս իւրաքանչիւր լեգէոնա-կան իրաւունք ունէր իրեն համար մի զինա-կից ընկեր ընտրելու (Ernout-Meillet 507)։ -Հիւբշ. 352։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

• ԳՒՌ.-Ունինք լեգէոն Ախք. «առասպելա-կան հրէշային մի ձուկ, որ ովկիանոսն է բնակւում» (Ջաւախքի բուրմունք, էջ 45). 2 Լ. «առասպելական օձ, որ երկրագունդն է շրջապատում» (Ազգ. հանդ. ժ. 198)։